ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիան 5 մլն եվրոյով տուգանել է Bloomberg գործակալությանը՝ կեղծ լուրերի համար

Ֆրանսիան 5 մլն եվրոյով տուգանել է Bloomberg գործակալությանը՝ կեղծ լուրերի համար

Ֆրանսիայի իշխանությունները տուգանել են Bloomberg լրատվական գործակալությանը 5 միլիոն եվրոյով՝ Փարիզի ֆոնդային բորսայում կեղծ տեղեկություններ տարածելու համար,  ինչը հանգեցրել է երկրի ամենամեծ շինարարական «Vinci» ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի անկմանը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։

Նշվում է, դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 22-ին: Այդ ժամանակ Bloomberg-ի կեղծ լուրում հաղորդվել է, որ «Vinci»-ն սկսել է վերանայել իր հաշիվները «շատ լուրջ» խախտումներից հետո: Այս տեղեկատվությունը տարածվել է այլ լրատվամիջոցների կողմից, որի արդյունքում ընկերության բաժնետոմսերը նվազել են 18,28% -ով:

Bloomberg-ը նշել է, որ  ցավում են կիրառած տուգանքի համար, ինչպես նաև անտեսելով մամուլի կենսական դերը, որը նա խաղում է ժողովրդավարական հասարակության մեջ:

  • Կիսվել: