հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ձերբակալության օրդեր է տվել

Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ձերբակալության օրդեր է տվել

Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության օրդեր է տվել 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով։

Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ քիմիական զենքի կիրառման հետ կապված ընդհանուր առմամբ չորս ձերբակալման օրդեր է տրվել։ Բացի սիրիացի առաջնորդից, մեղադրանք է առաջադրվել նրա եղբորը՝ Մահեր Ասադին, ով հանդիսանում է սիրիական հանրապետական գվարդիայի հրամանատարը (էլիտար ռազմական կազմավորում, որը նախատեսված է սիրիական իշխանությունների պաշտպանության համար), ինչպես նաև երկու այլ գեներալների, որոնց անունները գործակալությունը չի հստակեցնում.:

Չորսն էլ մեղադրվել են մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործություններին մեղսակցության մեջ: Դամասկոսը դեռ չի մեկնաբանել Ասադի ձերբակալման հրամանը:

  • Կիսվել: