Ֆրանսիական դատարանը ձերբակալման հրամանագիր է արձակել Բաշար ալ-Ասադի համար
Ֆրանսիական դատական իշխանությունները ձերբակալման հրամանագիր են արձակել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի և վեց այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների համար՝ «կապված 2012 թվականին ապստամբների կողմից վերահսկվող քաղաքի ռմբակոծության հետ, որի հետևանքով զոհվել էին երկու լրագրողներ»: Այս մասին տեղեկացնում է rance24-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 56-ամյա ամերիկացի Մարի Քոլվինը, որն աշխատում էր բրիտանական The Sunday Times պարբերականում, և 28-ամյա ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օչլիկը զոհվել են 2012 թվականի փետրվարի 22-ին Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ֆրանսիական իշխանությունները պայթյունը հետաքննում են որպես մարդկության դեմ հնարավոր հանցագործություն, ինչպես նաև ռազմական հանցագործություն։
Նշվում է նաև, որ Ասադից բացի՝ հրամանագրերը վերաբերում են հատկապես նրա եղբորը՝ Մահեր Ասադին, որն այն ժամանակ Սիրիայի 4-րդ զրահատանկային դիվիզիայի փաստացի ղեկավարն էր, հետախուզության պետ Ալի Մամլուքին և այն ժամանակվա բանակի շտաբի պետ Ալի Այուբին։


