շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆինլանդիայի վարչապետը կոչ է անում Չինաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Ֆինլանդիայի վարչապետը կոչ է անում Չինաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կարևոր է համարել Չինաստանի միացումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ մասին նա ասել է ճապոնական Nikkei թերթի հետ հարցազրույցում։

Մարինը կարևորել է նաև Ռուսաստանի դեմ էլ ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը։ «Անհրաժեշտ է այնպես անել, որ պատերազմը հնարավորինս թանկ արժենա Ռուսաստանին»,- ասել է վարչապետը։

Պեկինը, սակայն, հայտարարել է, որ այս ճգնաժամում աշխարհաքաղաքական նպատակներ չունի։ Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենի կարծիքով՝ որոշ խոշոր տերություններ ոչինչ չեն անում խնդրի լուծման համար, չեն նպաստում խաղաղ բանակցություններին: Հակառակը՝ նրանք փորձում են օգտագործել այս ճգնաժամը Ռուսաստանը թուլացնելու և նրա դեմ պայքարելու համար օգտագործել վերջին ուկրաինացուն։

Արևմտյան երկրները մտադիր են Ուկրաինան օգտագործել որպես «թնդանոթի միս»՝ Ռուսաստանը թուլացնելու և իրենց հեգեմոնիան պահպանելու համար՝ ասել է չինացի պաշտոնյան, գրում է ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: