կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ֆինլանդիայի հետ սահմանին կտեղակայվեն ռուսական զորքեր և խոցման համակարգեր. Պուտին

Ֆինլանդիայի հետ սահմանին կտեղակայվեն ռուսական զորքեր և խոցման համակարգեր. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ ոչնչացրեց Ռուսաստանի հետ իր իդեալական հարաբերությունները։

Նա ասել է, որ այժմ այս երկրի հետ սահմանին կհայտնվեն ռուսական զորքեր և խոցման համակարգեր։ Դաշինքին անդամակցելու որոշումը Պուտինը համարել է «անիմաստ» հենց Ֆինլանդիայի շահերի տեսանկյունից։

«Ընդհանուր առմամբ Ֆինլանդիայի հետ մենք իդեալական հարաբերություններ ունեինք, պարզապես իդեալական։ Մենք ոչ մի պահանջ չենք ունեցել միմյանց նկատմամբ, հատկապես տարածքային, էլ չեմ խոսում այլ ոլորտների մասին։ Մենք նույնիսկ զորք չունեինք (սահմանին-Խմբ.), բոլոր զորքերը հանեցինք այնտեղից՝ ռուս-ֆիննական սահմանից։ Ինչու՞ նրանք դա արեցին:Ելնելով, իմ կարծիքով, զուտ քաղաքական նկատառումներից։ Երևի շատ էին ուզում լինել արևմտյան ակումբի անդամ՝ ինչ-որ «հովանոցի» տակ։ Ինչո՞ւ է դա նրանց պետք, ես, անկեղծ ասած, չեմ հասկանում»,-  ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք այնտեղ զորք չենք ունեցել, հիմա կունենանք: Այնտեղ խոցման համակարգեր չկային, բայց հիմա դրանք կհայտնվեն»,- հավելել է նա։

Ֆինլանդիան միացել է ՆԱՏՕ-ին 2023 թվականի ապրիլի 4-ին։ 

  • Կիսվել: