չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանները փակ կմնան մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանները փակ կմնան մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանները փակ կմնան մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի կառավարության նիստում: Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի նախարարների կաբինետից:

Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին կառավարությունը որոշեց մեկ ամսով ժամանակավորապես փակել Ֆինլանդիայի արևելյան սահմանի անցակետը և կենտրոնացնել միջազգային պաշտպանության համար դիմումները։ Սա պետք է կասեցներ միգրացիան։

«Շատ հավանական է, որ ռուսական հիբրիդային գործունեությունը կվերսկսվի և կընդլայնվի, ինչպես տեսել ենք նախկինում: Ուստի մենք անհրաժեշտ ենք համարում փակ պահել արեւելյան սահմանը»,- ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։

 

 

  • Կիսվել: