հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆինլանդիան ժամանակավորապես ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը. BBC

Ֆինլանդիան ժամանակավորապես ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը. BBC

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակման մասին, բացառություն է արվելու բեռնափոխադրումների համար։

Վարչապետ Պետերի Օրպոն երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել է, որ սահմանն ամբողջությամբ փակելու որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ապաստան հայցողների կտրուկ աճով, որոնք փորձում են Ռուսաստանից մտնել Ֆինլանդիա։ «Ֆինլանդիան մտադիր է դադարեցնել այս պրակտիկան»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ Պետերի Օրպոն ենթադրել էր, որ ապաստան հայցողների նման հոսքը կարող է լինել Ռուսաստանի ծրագրած գործողություն։ Ֆինլանդիայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվան փախստականներ է ուղարկում սահման՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելուն և ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնմանը։ Կրեմլը հերքել է այդ մեղադրանքները։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ նոյեմբերին Ռուսաստանից այդ երկիր է մտել մոտ 900 ապաստան հայցող՝ Աֆղանստանից, Քենիայից, Մարոկկոյից, Պակիստանից, Սոմալիից, Սիրիայից և Եմենից։

  • Կիսվել: