Ֆինլանդիան Ռուսատսանի կողմից անմիջական ռազմական վտանգ չի տեսնում. Ֆինլանդիայի վարչապետ
Ֆինլանդիան այս պահին չի տեսնում որևէ անմիջական ռազմական վտանգ Ռուսաստանի կողմից: Այս մասին այսօր Ստոլկհոլմում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, հայտնում ե ԶԼՄ-ները:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես Ռուսաստանի կողմից Ֆինլանդիայի դեմ անմիջական ռազմական սպառնալիք չեմ տեսնում: Մենք Ֆինլանդիայում գիշերները հանգիստ ենք քնում, քանի որ լավ պատրաստված ենք՛՛: