երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ֆինլանդիան դիտարկում է իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման տարբերակները

Ֆինլանդիան դիտարկում է իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման տարբերակները

 Ֆինլանդիան ուսումնասիրում է իր տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի տեղակայման հնարավորությունները և դաշնակից ուժերի գործողությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յաննե Յակկոլան։

«Մենք որոշումներ չունենք այդ առնչությամբ, բայց դիտարկում ենք մի շարք տարբերակներ՝ լինեն դրանք ընդլայնված ուսումնական միջոցառումներ, ռոտացիոն մոդել կամ գործունեության այլ տեսակներ։ Ֆինլանդիան ունի համեմատաբար ուժեղ պաշտպանական ուժեր, և ներկայում զորքերի սուր անհրաժեշտություն չկա։ Բայց դա բացառված չէ, - նշել է նա։

Յակկոլան հավելել է, որ այժմ պլաններ են մշակվում, թե ՆԱՏՕ-ն ինչպես կկազմակերպի իր հրամանատարական կառուցվածքը, և ինչպես կարող են դաշնակից ուժերը գործել Ֆինլանդիայում: Այդ կապակցությամբ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Ֆինլանդիան պետք է զորքեր ունենա ՆԱՏՕ-ի մյուս երկրներից։ Այս թեմայով քննարկումը կկենտրոնանա հրամանատարական կառուցվածքի և այն բանի վրա, թե ՆԱՏՕ-ն ինչպես է գործողությունների պատրաստվում հյուսիսում:

Յակկոլան ասել է, որ «Ֆինլանդիայի համար անմիջական ռազմական սպառնալիք չկա», զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայի իրավիճակից։

Ֆինլանդիան միակ երկիրն է, որը մշտական ​​հիմունքներով զորքեր չունի ՆԱՏՕ-ի մյուս երկրներից։ Մինչև այժմ նա չի դիմել մյուս երկրներից զորքերի մշտական ​​ներկայության խնդրանքով։

  • Կիսվել: