չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆինլանդիան չի պատրաստվում բացել Ռուսաստանի սահմանին գտնվող անցակետերը

Ֆինլանդիան չի պատրաստվում բացել Ռուսաստանի սահմանին գտնվող անցակետերը

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գտնվող անցակետերը չի պատրաստվում բացել,  հայտնում է MTV3 հեռուստաալիքը` հղում անելով Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենին։
 
Նշվում է, որ լրագրողը Ռանտանեին հարցրել է, թե արդյոք Ֆինլանդիայի արևելյան սահմանը փա՞կ կմնա:
՛՛Հենց այդպես էլ պետք է լինի՛՛,-պատասխանել է նախարարը և հավելել, որ Ռուսաստանի սահմանին միգրանտների հետ կապված իրադրությունը չի փոխվել։
 
՛՛Վտանգ կա, որ Ռուսաստանը կշարունակի զբաղվել նման գործունեությամբ, եթե սահմանը բացվի՛՛,-ասել է նա:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Ֆինլանդիան խզեց ՌԴ-ի հետ սահմանային համագործակցության պայմանագիրը։

  • Կիսվել: