կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ֆիլիպիններն ԱՄՆ-ին կոչ է անում վերականգնել խաղաղությունն ու կարգուկանոնը Վենեսուելայում

Ֆիլիպիններն ԱՄՆ-ին կոչ է անում վերականգնել խաղաղությունն ու կարգուկանոնը Վենեսուելայում

Ֆիլիպինները կոչ է անում ԱՄՆ-ին պահպանել միջազգային իրավունքը՝ հակամարտության էսկալացիան կանխելու և Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ֆիլիպինների ԱԳՆ հաղորդագրությունից՝ կապված ամերիկյան ռազմական գործողության և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության հետ։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ֆիլիպինները մտահոգությամբ հետևում են Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը և դրանց հետևանքներին տարածաշրջանի խաղաղության ու կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված միջազգային կարգի համար։ Ընդունելով հանդերձ Ամերիկայի Միացյալ Նահանգների սկզբնական նկատառումները անվտանգության ապահովման հարցում՝ Ֆիլիպինները ուշադրություն են հրավիրում միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին՝ ներառյալ պետությունների անկախությունը և ինքնիշխան հավասարությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտությունը։

Ֆիլիպինները կոչ են անում ներգրավված կողմերին հարգել միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ցուցաբերել զսպվածություն՝ հակամարտության էսկալացիան կանխելու, Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու և բոլոր մարդկանց, այդ թվում՝ Վենեսուելայում և հարևան երկրներում բնակվող ֆիլիպինցիների անվտանգությանն ու բարեկեցությանը նպաստելու համար»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա։ Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա։ Հանրապետությունում մտցվել է արտակարգ դրություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելային հարվածներ հասցնելու փաստը։ Նախագահ Մադուրոն և նրա տիկինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Վենեսուելան վերցնել ժամանակավոր կառավարման տակ։ Հանրապետության Գերագույն դատարանը գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է պետության ղեկավարի պաշտոնակատար։

  • Կիսվել: