երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆիլիպինների ափերի մոտ դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, Ֆիլիպինների ափերի մոտ 5,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Արաս-Ասան գյուղից 42 կմ դեպի արևելք, իսկ պջախը՝ 25 կմ խորության վրա։ Ներկայումս Արաս-Ասանում ապրում է մոտավորապես 5 հազար մարդ։ Սակայն ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Դեկտեմբերի 2-ին Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է իր կղզիներում ցունամիի վտանգի մասին: Պատճառը եղել է 7,5 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել ավելի վաղ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների Մինդանաո կղզու արևելյան հատվածում՝ 63 կմ խորության վրա։

  • Կիսվել: