հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հավաքականի նկատմամբ

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հավաքականի նկատմամբ

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը այսուհետեւ հանդես կգա «Ռուսաստանի ֆուտբոլային միության հավաքական» անվանումով, առանց դրոշի եւ հիմնի։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դատապարտել է Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումը Ուկրաինա եւ այս պատճառով կիրառել նախնական պատժամիջոցներ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ, որը տնային հանդիպումները պետք է անցկացնի չեզոք խաղադաշտում առանց հանդիսականների, հաղորդում է կազմակերպության կայքը։

ՖԻՖԱ-ն առաջիկա օրերին կշարունակի խորհրդակցությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ ՈւԵՖԱ-ի հետ Ռուսաստանի հավաքականի միջազգային մրցաշարերից հեռացնելու հարցով, եթե իրավիճակի լավացում չլինի։

Լեհաստանի հավաքականն արդեն հրաժարվել է խաղալ Ռուսաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում։ Չեխիայի եւ Շվեդիայի հավաքականները եւս հայտարարել են, որ չեն մասնակցի Ռուսաստանի հետ հնարավոր անցումային խաղին եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար։

  • Կիսվել: