ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարները մեղադրվում են խարդախության համար

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարները մեղադրվում են խարդախության համար

Շվեյցարիայի դատախազությունը խարդախության մեղադրանք է ներկայացրել համաշխարհային և եվրոպական ֆուտբոլի նախկին առաջնորդներ Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին՝ գրում է BBC-ն։

Բացի խարդախությունից՝ շվեյցարացիները հետաքննում են նաև ենթադրյալ կոռուպցիան ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում՝ Կատարը որպես Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր ընտրելու հարցում: Բլատերն ու Պլատինին այդ ժամանակ ղեկավարում էին այդ կազմակերպությունները:

Շվեյցարիայի դատախազությունը հայտարարել է, որ 2011 թվականին Զեպ Բլատերի պատվերով երկու միլիոն շվեյցարական ֆրանկ (2,19 միլիոն ԱՄՆ դոլար) են վճարել Միշել Պլատինիին։ Դատախազության տվյալներով՝ վճարումը «վնասել է ՖԻՖԱ-ի ակտիվներին և հանգեցրել Պլատինիի անօրինական հարստացմանը»։

  • Կիսվել: