շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ֆիդանը շնորհավորել է Բայրամովին Վաշինգտոնում ձեռքբերված «պատմական նվաճումների» կապակցությամբ

Ֆիդանը շնորհավորել է Բայրամովին Վաշինգտոնում ձեռքբերված «պատմական նվաճումների» կապակցությամբ

Օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳ նախարարը սրտանց շնորհավորել է Բայրամովին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պատմական ձեռքբերումների կապակցությամբ:

Ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար:

 

Նշվել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչը կարևոր ներդրում է խաղաղության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

  • Կիսվել: