Ֆիդանը կոչ է անում քննարկել Իսրայելին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հեռացնելու հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստ գումարել՝ Գազայի իրավիճակի վերաբերյալ, որպեսզի քննարկվի Իսրայելին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելուց զրկելու հարցը։
«Եթե շուտով հրադադար չհաստատվի, Իսրայելը կշարունակի իրականացնել իր օկուպացիոն ծրագրերը և կուժեղացնի իր վայրագությունները։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ Պաղեստինի միջազգային ճանաչումը պահպանելու և ընդլայնելու համար, ՄԱԿ-ում առաջ քաշենք նախաձեռնություն Պաղեստինի լիիրավ անդամակցության համար և միաժամանակ քննարկենք Իսրայելի անդամակցությունը Գլխավոր ասամբլեայում կասեցնելու հարցը», – ասել է Ֆիդանը, որը նախագահում է ԻՀԿ նիստը։
Նա նշել է, որ «Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների կողմից Գազայի հարցում խաղաղության ջանքերին աջակցությունը կշարունակվի»։


