կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի ՍԱԳ նախարարն Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ

Թուրքիայի ՍԱԳ նախարարն Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ

Օգոստոսի 24-ին Էրբիլում հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Թալաբանիի Facebook-յան էջում տարածած հրապարակման մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական վաճառքի դեմ պայքարում համատեղ քայլերի էլ ավելի արդյունավետ կոորդինացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պաշտոնյաներն ընդգծել են նաև Էրբիլի և Բաղդադի միջև առկա խնդիրները բանակցությունների և երկխոսությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել Իրաքյան Քուրդիստանում գտնվող Սուլեյմանիեի միջազգային օդանավակայանի շուրջ տիրող իրավիճակին։

Նշենք, որ Թուրքիայի օդային տարածքը ապրիլի 3-ից սկսած փակվել էր այն ինքնաթիռների համար, որոնք նախատեսում էին վայրէջք կատարել Սուլեյմանիեի օդանավակայանում:

Որոշումը նախնական փուլում ուժի մեջ էր լինելու մինչև 2023-ի հուլիսի 3-ը, որից հետո ըստ իրավիճակի կարող էր փոփոխության ենթարկվել, կամ շարունակել մնալ ուժի մեջ։ Այն հերթական անգամ երթակարձգվել էր մինչև 2024-ը:

Վերոհիշյալ որոշման վերաբերյալ հայտարարություն էր տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ  Թանժու Բիլգիչը:

«Որոշումն ընդունվել է հաշվի առնելով Սուլեյմանիեում «‎Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԱԿ/ՔԲԿ-PKK) գործունեության ակտիվացումը, որի արդյունքում թռիչքների անվտանգությունը հայտնվել է սպառնալիքի տակ»:

  • Կիսվել: