կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հարցը

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հարցը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը:

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են իրավիճակը Սիրիայի հարավում և Գազայի հատվածում: Ֆիդանն ընդգծել է Սիրիայում հակամարտության շուտափույթ դադարեցման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Թուրք նախարարն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումներին թույլ չի տրվի օգտվել իրավիճակի սրացումից: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ հակամարտության կայուն կարգավորման համար:

  • Կիսվել: