Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հարցը
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին քննարկումների ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են պատերազմի քաղաքական կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կրկին հյուրընկալելու Կիևի և Մոսկվայի բանակցող թիմերին: