Ֆիդանն ու Լավրովը քննարկել են բանակցությունները վերսկսելու Պուտինի առաջարկը
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
Նշվում է, որ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Մոսկվայի եւ Կիեւի միջեւ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: