կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ֆիցոն խոստացել է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Ֆիցոն խոստացել է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Սլովակիայի վարչապետը խոստացել է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եվրոպական 18-րդ փաթեթը, որն արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում հաստատել՝ մասնավորապես Բրատիսլավայի, Բուդապեշտի և Մալթայի դիրքորոշման պատճառով:

Ռոբերտ Ֆիցոն նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ պահանջելով Եվրամիությունից երկխոսել Սլովակիայի հետ և լուծել առկա մտահոգությունները:

Բրատիսլավան, մասնավորապես, դեմ է 2028 թվականից Եվրամիության երկրներ ռուսական գազի մատակարարումների հնարավոր արգելքին, Ֆիցոն պահանջում է բացառություն անել Սլովակիայի համար: Վարչապետի խոսքով՝ իր երկիրը պետք է իրավունք ստանա շարունակելու «Գազպրոմի» հետ կնքած պայմանագիրը մինչև դրա ժամկետի ավարտը՝ 2034 թվականը։

  • Կիսվել: