չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» վերականգնել են Թրամփի արգելափակված էջերը

«Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» վերականգնել են Թրամփի արգելափակված էջերը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում: Նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Հարձակման հետևանքով եղել էին զոհեր:

 

  • Կիսվել: