ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ferrari-ն իտալական հիվանդանոցների համար շնչառական դիմակների փականներ կարտադրի

Ferrari-ն իտալական հիվանդանոցների համար շնչառական դիմակների փականներ կարտադրի

Ferrari-ն սկսել է պաշտպանիչ դիմակների համար շնչառական փականներ և այլ հարմարանքներ արտադրել Մարանելոյի իր արտադրամասում՝ աջակցելու համար առողջապահության համակարգի աշխատակիցներին, որոնք շփվում են կորոնավիրուսով հիվանդների հետ: Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է CNN-ը:

Նախատեսվում է առաջիկա օրերի ընթացքում հարյուրավոր բաղադրամասեր արտադրել՝ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ:

Նշվում է, որ  նորագույն սարքավորումները կմատակարարվեն տարբեր հիվանդանոցներ Բերգամոյում, Ջենովայում, Մոդենայում և  Սասուոլոյում:

Հիշեցնենք՝ Իտալիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է 22 745 մարդ, վարակվել՝ ավելի քան 172 000-ը:

  • Կիսվել: