շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եյսկում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 հոգանոց ընտանիք է զոհվել

Եյսկում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 հոգանոց ընտանիք է զոհվել

Եյսկի բնակելի թաղամասում ինքնաթիռի ընկնելու հետևանքով յոթ հոգանոց ընտանիք է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը:

«Հինգշաբթի Յեյսկի նոր գերեզմանատանը կհուղարկավորեն յոթ հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երկու անչափահաս», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով ՝ հուղարկավորությունը կազմակերպում են շրջանային և քաղաքային վարչակազմերը։

Երկուշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուսումնական թռիչքի ժամանակ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ Սու-34-ն ընկել է Յեյսկ քաղաքում, օդաչուները կատապուլտվել են։ Դեպքի վայրում բնակելի թաղամասի բակում այրվել է ինքնաթիռի վառելիքը, կրակը տարածվել է բնակելի բազմահարկ շենքի վրա։ Հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ, տուժել՝ 26-ը։

  • Կիսվել: