հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

Այսօր Կիև Է ժամանել  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նրա այցի մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան։ Այդ մասին տեղեկանում ենք «Корреспондентե գործակալությունից:

«Ուրախ եմ ողջունելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին Կիևում։ Շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի ագրեսիայի պատճառած վնասի ռեեստրի ստեղծման՝ Եվրոպայի խորհրդի նախաձեռնության համար», - նշել Է Ջապարովան։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են արդարության հաստատման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Այսօր անսպասելի այցով Կիև է ժամանել նաև Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը:

Այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի վերականգնման և էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերը: Ի դեպ, լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին կայցելի Լեհաստան:

  • Կիսվել: