Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումը. ԱՄՆ նախագահ
Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը և տնտեսական ճնշում գործադրի Չինաստանի վրա: Այս մասին այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և «Վճռականների կոալիցիայի» մյուս եվրոպական առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնյան, փոխանցում է CNN-ը։
Պաշտոնյան, մասնավորապես, ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և եվրոպացի առաջնորդները Թրամփին հրավիրել են կոալիցիայի հանդիպմանը, և Թրամփը «շեշտել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը, որը ֆինանսավորում է պատերազմը, քանի որ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում վառելիքի վաճառքից ԵՄ-ից 1,1 միլիարդ եվրո է ստացել»։
«Նախագահն ընդգծել է նաև, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա՝ Ռուսաստանի պատերազմական ջանքերը ֆինանսավորելու համար»,-ասել է Սպիտակ տան պաշտոնյան։


