շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

 Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝  նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու, ասված է Եվրոպական խորհրդարանի կայքում։

ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:

«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումը ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը, որոնք Կրեմլին պատասխանատվության կենթարկեն իրենց գործողությունների համար:

Եվրոպայի խորհրդարանը լիակատար համերաշխություն և զորակցություն է հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին:

  • Կիսվել: