երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրոպական երկրներն անպայման պետք է դադարեն ապավինել ռուսական էներգիային. Բլինքեն

Եվրոպական երկրներն անպայման պետք է դադարեն ապավինել ռուսական էներգիային. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Տալլինում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ասել է, որ եվրոպական երկրները ՛՛անպայման պետք է դադարեն ապավինել ռուսական էներգիային, հատկապես՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում՛՛, տեղեկացնում է CNN-ը։

Նրա խոսքով՝ այս պահին ՛՛կա հնարավորություն, որ Եվրոպայի մի շարք երկրներ վերջնականապես ազատվեն ռուսական էներգիայից կախված լինելուց, քանի որ Ռուսաստանը դա օգտագործում է որպես զենք՛՛:

Իր հերթին Կալլասը կոչ է արել ամբողջությամբ բացառել Ռուսաստանին եւ Բելառուսին SWIFT ցանցից եւ սահմանափակել հասանելիությունը կրիպտոարժույթների նկատմամբ։ Նա նշել է, որ  երկրները պետք է կենտրոնանան ազատ աշխարհից Ռուսաստանի ՛՛լիարժեք մեկուսացման՛՛ վրա։

 

  • Կիսվել: