հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2024-ի փետրվարին

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2024-ի փետրվարին

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի Ալմաթիում 2024 թվականի փետրվարի սկզբին։ Այս մասին ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։

«Թույլ տվեք բոլոր գործընկերներին հրավիրել Ալմաթի՝ մասնակցելու 2024 թվականի փետրվարի 1-2-ը կայանալիք Թվային Ալմաթի թվային ֆորումին, որը կհամընկնի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի հետ»,- ասել է նա։

  • Կիսվել: