շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրամիությունը ծրագրում է դառնալ ՆԱՏՕ-ի կցորդը․ Լավրով

Եվրամիությունը ծրագրում է դառնալ ՆԱՏՕ-ի կցորդը․ Լավրով

Եվրամիությունը դարձել է ագրեսիվ խաղացող, այս ֆոնին կասկածելի է Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկության «անվնասակարությունը», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինացի գործընկերները հրապարակայնորեն հայտարարում են, որ պատրաստ են ձեռք բերել դաշինքային, ո՛չ միջուկային կարգավիճակ՝ հակառակ այն բանի, ինչ նախագահ Զելենսկին հունվարին Մյունխենի համաժողովում ասաց, թե սխալ էր միջուկային զենքից հրաժարվելը։ Բայց միևնույն ժամանակ նրանք ամեն կերպ փորձում են ընդգծել Եվրամիության անդամ դառնալու իրենց ցանկությունը»,- ասել է Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։

ՌԴ ԱԳ ղեկավարի խոսքով, ԵՄ երկրները գնում են հենց այն հետքերով, որն արդեն իսկ դնում է ՆԱՏՕ-ն՝ դրանով իսկ հաստատելով այն միտումը, որ նրանք միաձուլվում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և, ըստ էության, կկատարեն դրա կցորդի գործառույթները։

  • Կիսվել: