երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվրամիությունը հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Եվրամիությունը հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Մոսկվայի խոշորագույն առևտրային գործընկեր Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է հրապարակել:

«Այս պատժամիջոցների նպատակն է, որպեսզի նախագահ Պուտինը դադարեցնի այդ անմարդկային և անիմաստ պատերազմը», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ արգելվում է Ռուսաստան ներկրել թանկարժեք մեքենաներ, ժամացույցներ, հագուստ, Ռուսաստանից գնել մետաղական արտադրանքի որոշ տեսակներ, ինչպես նաև ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև տասնյակ անձանց՝ այդ թվում միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, «Յանդեքս»-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ։ Կրեմլի քարոզիչներից Եվրամիությունը թիրախավորել է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի ղեկավար Կոնստանտին Էռնստին, ռուսաստանցի լրագրողներ Արմեն Գասպարյանին, Արտեմ Շեյնինին։ Սահմանափակումներ են կիրառվել նաև խոշոր ընկերությունների՝ այդ թվում նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի, ինչպես նաև այդ ընկերության ղեկավար Իգոր Սեչինի կնոջ նկատմամբ։ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի բարձր ղեկավարությունը վաղուց են Եվրամիության «սև ցուցակում»։

  • Կիսվել: