կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եվրամիությունը կարգելի ՌԴ Կենտրոնական բանկի հետ բոլոր գործառնությունները

Եվրամիությունը կարգելի ՌԴ Կենտրոնական բանկի հետ բոլոր գործառնությունները

Եվրամիությունը որոշում է կայացրել արգելել ՌԴ Կենտրոնական բանկի հետ բոլոր գործառնությունները եւ սառեցնել դրա ակտիվները: Այդ մասին կիրակի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նաեւ կարգելենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ գործառնություններն ու կսառեցնենք դրա բոլոր ակտիվները»,-հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նրա խոսքով՝ դա արվում է բանկի կողմից ՌԴ ռազմական գործողությունների ֆինանսավորումը կանխարգելելու համար։

Ավելի վաղ ԵՄ-ն ամբողջությամբ փակել էր իր օդային տարածքը Ռուսաստանի համար:

  • Կիսվել: