շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

Եվրամիությունը ևս 50 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը, որը տուժում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության պատճառով։ Այդ մասին  հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ 

«Մենք կհատկացնենք լրացուցիչ 50 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն: Հոկտեմբերի 27-ին մենք 40 միլիոն եվրոյի պայմանագիր կկնքենք ՄԱԿ-ի գործակալությունների հետ: Եվս 10 միլիոն եվրո կհատկացվի Եգիպտոսի տարածքով երկու չվերթներով մարդասիրական օգնություն հասցնելու համար,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է, որ հակամարտության սրման սկզբից ի վեր ԵՄ-ն արդեն 75 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Գազայի բնակչությանը, ինչպես նաև 56 տոննա օգնություն հասցրել է Եգիպտոսի տարածքով:

  • Կիսվել: