երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եվրամիության հանդեպ մեր վստահությունը սասանվել է. Էրդողան

Եվրամիության հանդեպ մեր վստահությունը սասանվել է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի վստահությունը Եվրամիության հանդեպ սասանվել է՝ կապված նրա ՛՛տարօրինակ եւ անհետեւողական գոծողությունների՛՛ հետ, տեղեկացնում է Hürriyet-ը։

Նշվում է, որ, ըստ Թուրքիայի նախագահի, ՛՛Եվրամիությունը շատ տարօրինակ եւ անհետեւողական դեր է խաղացել՛՛:

՛՛Ուշադրություն դարձրեք, թե ով է այժմ Իսրայելի կողմից, եւ ով է գտնվում դիվանագիտական գործընթացներից դուրս ռուս-ուկրաինական պատերազմում։ Եվրամիությունը։ Ցավոք, մեր վստահությունը Եվրամիության հանդեպ սասանվել է՛՛,-նշել է Էրդողանը:

Նա նաեւ հավելել է, որ այլեւս չի կարող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ՛՛իր զրուցակիցը՛՛ համարել։ Միեւնույն ժամանակ, սակայն Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը դեռ կապ պահպանում է Իսրայելի իշխանությունների հետ։

 

  • Կիսվել: