ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրախորհուրդը Թուրքիային կրկին դուրս է թողել ցանկից

Եվրախորհուրդը Թուրքիային կրկին դուրս է թողել ցանկից

Եվրախորհուրդը թարմացրել է երկրների այն ցանկը, որով խորհուրդ է տրվում ԵՄ անդամ երկրներին վերացնել ուղևորությունների սահմանափակումները տվյալ երկրների քաղաքացիների համար, փոխանցում է ermenihaber.am-ը։ 

Չնայած գործադրված դիվանագիտական ջանքերին՝ այնուամենայնիվ, Եվրախորհուրդը Թուրքիային կրկին դուրս է թողել նման երկրների ցանկից։

Նշվում է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Սերբիայի և Չեռնոգորիայի համար շարունակելու են ուղևորությունների սահմանափակումները դեպի ԵՄ երկրներ։

  • Կիսվել: