Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով ԵՄ-ին կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով ԵՄ անդամ երկրները կոչ են անում խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա պահվածքի համար:
Այսօր Բրյուսելում կայացած՝ ԵԽ լիագումար նիստում տեղի է ունեցել համապատասխան փաստաթղթի քվեարկությունը. բանաձևին կողմ է քվեարկել 631 պատգամավոր, դեմ՝ երեք:
Պատժամիջոցներից բացի՝ բանաձևում խոսվում է նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին և նշվում է, որ դրանք ՛՛պատմականորեն ցածր մակարդակում են՛՛՝ կապված Հունաստանի, Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և Ղարաբաղի հարցով Թուրքիայի գործողությունների հետ: