երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եվրաինտեգրման հարցը կներդրվի Մոլդովայի Սահմանադրության մեջ. Սանդու

Եվրաինտեգրման հարցը կներդրվի Մոլդովայի Սահմանադրության մեջ. Սանդու

Մոլդովայի գործող նախագահ և «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Մայա Սանդուն ողջունել է քաղաքացիների որոշումը՝ անցած հանրաքվեում քվեարկելու Եվրամիությանն անդամակցելու օգտին:

Նա, մասնավորապես, ասել է. «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ եվրաինտեգրման հարցը կներդրվի երկրի Սահմանադրության մեջ։ Միասին մենք հաղթեցինք այս ճակատամարտում, և մեր նպատակն իրագործվեց։ Դա ձեր վաստակն է, սիրելի՛ քաղաքացիներ»:

Սանդուի խոսքով՝ նոյեմբերի 3-ին ևս մեկ պայքար է սպասվում: Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև 2030 թվականը դառնալ ԵՄ անդամ։

Նշենք, որ ավելի վաղ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է Եվրամիությանը Մոլդովայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ հանրապետական սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Հավլենք նաև, որ նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի կունենա նախագահի ընտրության երկրորդ փուլը:

  • Կիսվել: