ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եվրահանձնակատարին կոչ են արել հրաժարական տալ պաղեստինցիների մասին հայտարարությունների համար

Եվրահանձնակատարին կոչ են արել հրաժարական տալ պաղեստինցիների մասին հայտարարությունների համար

Եվրախորհրդարանի 73 պատգամավորից բաղկացած միջկուսակցական խումբը պահանջել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման  հարցերով հունգարացի հանձնակատար Օլիվեր Վարհեիի հրաժարականը։ Անցյալ շաբաթ նա հայտարարել էր Պաղեստինի իշխանություններին ԵՄ օգնությունը սառեցնելու մասին: Վարհեին X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ բոլոր վճարումներն ու նախագծերը կդադարեցվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով:

Եվրահանձնաժողովը հերքել է Վարհեիի հայտարարությունը՝ նշելով, որ եվրահանձնակատարը գործել է սեփական նախաձեռնությամբ։ Այժմ մի շարք եվրոպացի պատգամավորներ պահանջում են նրա պաշտոնանկությունը: Նամակն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին:

Բրյուսելը՝ ի պատասխան այդ նամակի, հայտարարել է, որ ֆոն դեր Լայենը վստահում է Եվրահանձնակատարների իր կոլեգիայի բոլոր անդամներին։

  • Կիսվել: