ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակը ձեռնտու կլինի Ադրբեջանին․Օվերչուկ

ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակը ձեռնտու կլինի Ադրբեջանին․Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակը ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ նման կարգավիճակն իսկապես դիտորդ երկրին հնարավորություն է տալիս ավելի տեղեկացված լինել կատարվող իրադարձությունների մասին։ 

«Ադրբեջանում շատ քչերը գիտեն ԵՏՄ-ի մասին։ Բնակչության մոտ 30-40%-ը չգիտի՝ դա ինչ է։ Իհարկե, իրազեկման մակարդակը պետք է բարձրացնել, եւ այս աշխատանքի ձեւը դիտորդի կարգավիճակն է: Այս կարգավիճակի շրջանակում դիտորդ երկիրը կարող է մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, ստանալ բոլոր փաստաթղթերը, տեսնել, թե ինչպես է աշխատում կազմակերպությունը ներսից։ Դիտորդ երկիրն իրավունք ունի իր ներկայացուցիչներն ունենալ այս կազմակերպությունում: Երբ ավելին գիտես, կարող ես ավելի շատ օգուտ ստանալ համագործակցությունից: Ուստի դա ձեռնտու է նաեւ Ադրբեջանին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել էր Ադրբեջանին հրավիրել կազմակերպություն։

  • Կիսվել: