շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եթե Ուկրաինայում պատերազմը չդադարի, ես երկու շաբաթից շատ կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ

Եթե Ուկրաինայում պատերազմը չդադարի, ես երկու շաբաթից շատ կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփը լրագրողների հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելուն, տեղեկացնում է Reuters-ը։

Նա ասել է, որ «դժգոհ» է խաղաղության հաստատման գործընթացի որևէ տեսակետից: ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ դեռևս չի կարողացել համոզել Վլադիմիր Պուտինին հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ։ «Այնտեղ հսկայական ատելություն կա։ Բայց տեսնենք՝ ինչ կլինի։ Ըստ իս, երկու շաբաթից կիմանանք, թե ուր եմ գնում: Եթե Ուկրաինայում պատերազմը չդադարի, ես երկու շաբաթից շատ կարևոր որոշում կկայացնեմ»,-պարզաբանել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ նա կորոշի՝ կիրառե՞լ «մեծածավալ պատժամիջոցներ», թե՞ ոչինչ չձեռնարկել և հայտարարել. «Սա ձեր պայքարն է»։

Թրամփը նշել է նաև, որ «դժգոհ» է Անդրկարպատյան մարզի Մուկաչևո քաղաքում տեղակայված ամերիկյան գործարանի վրա ռուսական հարվածից։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: