ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին. թուրք բասկետբոլիստ Էնես Քանթեր

Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին. թուրք բասկետբոլիստ Էնես Քանթեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում՝ փոխանցում է Ermenihaber-ը:

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին»,- ասել է բասկետբոլիստը։ 


Քանթերն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

  • Կիսվել: