ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե իրավիճակը վատթարանա, ստիպված կլինենք վերսկսել որոշ սահմանափակումներ. Վրաստանի վարչապետ

Եթե իրավիճակը վատթարանա, ստիպված կլինենք վերսկսել որոշ սահմանափակումներ. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում կորոնավարակով վարակակիրների թիվը նվազել է, կարևոր է կանխարգելիչ միջոցառումներին հետևելը, գրում է jnews.ge-ն: 

Վարչապետը նշել է, որ համաճարակաբանական իրավիճակը չվատթարացնելու համար անհրաժեշտ միջոց է քաղաքացիների կողմից շնչադիմակ կրելը և կառավարության կողմից վերահսկողությունը:

«Չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին համաճարակային հիվանդությունների թիվը նվազել է, ես կցանկանայի առիթից օգտվելով վերստին հասարակությանը կոչ անել, որ շնչադիմակ կրելը, հետևաբար, կառավարության վերահսկողությունը անհրաժեշտ միջոց է և կանխարգելում: Ես մեկ անգամ ևս դիմում եմ բնակչությանը, որ շնչադիմակ կրելն անհրաժեշտ է, և մենք, բոլորս միասին, պետք է հոգ տանենք այս ուղղությամբ: Ինչպես գիտեք, մենք մեղմացրել ենք սահմանափակումները: Այս բոլոր միջոցառումներն ուղղված էին հնարավորինս արագ վերականգնել և բացել տնտեսությունը: Մյուս կողմից, մենք պետք է հիշենք, որ եթե իրավիճակը վատթարանա, մենք կրկին ստիպված կլինենք վերադառնալ որոշակի սահմանափակումների: Դրանից խուսափելու համար մենք պետք է հետևենք տարրական պահանջներին: Իհարկե, դրան անհրաժեշտ է պատշաճ վերահսկողություն կառավարության կողմից», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

 

  • Կիսվել: