հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Եթե Հունգարիան ՌԴ-ից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Եվրահանձնաժողովի նախագահ

Եթե Հունգարիան ՌԴ-ից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Եվրահանձնաժողովի նախագահ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, որ Բուդապեշտը ռուսական գազի դիմաց կվճարի ռուբլով: Եթե այդպես լինի, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

՛՛Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ՛՛,-ասել է նա:

Հունգարիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի համարվում եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Բուդապեշտը և Մոսկվան կնքել են գազի մատակարարման վերաբերյալ երկկողմ պայմանագիր:

 

  • Կիսվել: