հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե ԵՄ-ն չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորություններ, Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում. Բորել

Եթե ԵՄ-ն չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորություններ, Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում. Բորել

Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե մենք արագ չփոխենք կուրսը, չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում՛՛:

Բորելը Ռուսաստանն անվանել է ՛՛մեծ տերություն՛՛, որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը, ինչպես նաև ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային:

՛՛Կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի թույլ չտանք պատերազմում Ռուսաստանի հաղթանակը։ Ինչ ենք մենք պատրաստ անել: Արդյոք իսկապես պատրա՞ստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ահա այն հարցը, որը մենք պետք է ինքներս մեզ տանք՛՛,-ասել է Բորելը:

  • Կիսվել: