շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, պատերազմն ավարտելու ողջամիտ հնարավորություն կընձեռնվի. Թրամփ

Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, պատերազմն ավարտելու ողջամիտ հնարավորություն կընձեռնվի. Թրամփ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումը մամուլի ներկայությամբ Օվալաձև սենյակում ավարտվել է, սկսվել են փակ բանակցությունները։

Թրամփը հայտնել է, որ Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:

Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պետք է լինի ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցումը, այլ երկարատև խաղաղության հաստատումը։

՛՛Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, մենք կունենանք եռակողմ հանդիպում, և կարծում եմ, պատերազմն ավարտելու ողջամիտ հնարավորություն կընձեռնվի՛՛,-ասել է Թրամփը:

  • Կիսվել: