Եթե առաջնորդվեինք այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեսպանին
Մոսկվայում ՛՛մեծ սխալ՛՛ են համարել ՀՀ օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե ՛՛պատերազմում՝ ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել՛՛:
Այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից, հայտնում է Ինտերֆաքսը:
Մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ-ից նշել են. ՛՛Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր ՛՛պատերազմում՝ ինչպես պատերազմում՛՛ սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ՛՛:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ից նաև ասել են, որ ՛՛ելնում են նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ՛՛: