Էստոնիան հայտնել է, որ ռուսական ուղղաթիռը խախտել է սահմանը. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Սեպտեմբերի 7-ի կեսօրին Ռուսաստանի Դաշնության ուղղաթիռը խախտել է Էստոնիայի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ERR-ը:
Նշվում է, որ Մի-8 ուղղաթիռն առանց թույլտվության Վայնդլո կղզու տարածքում մտել է Էստոնիայի օդային տարածք։ Ուղղաթիռը թռիչքի ծրագիր չի ունեցել, և տրանսպոնդերը (հաղորդիչ-ընդունիչ, որն ազդանշան է ուղարկում ստացված ազդանշանին ի պատասխան -խմբ.) անջատված է եղել։
Ըստ մամուլի ծառայության՝ ուղղաթիռն Էստոնիայի օդային տարածքում մնացել է մոտ չորս րոպե։
Այս առնչությամբ Արտաքին գործերի նախարարությունն Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել։
ERR-ը հայտնում է, որ սա այս տարի ռուսական ինքնաթիռի կողմից Էստոնիայի օդային տարածքի երրորդ խախտու


