երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Էստոնիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի ու գազի փոխադրման դեմ

Էստոնիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի ու գազի փոխադրման դեմ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա Մարիա Լիյմեթսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանի ռուսական նավթի եւ գազի փոխադրման դեմ, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինայի դեմ պատերազմը պետք է այնքան թանկ արժենա Ռուսաստանի համար, որ վերջինս դադարեցնի պատերազմը։

Էստոնիան կարծում է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը պետք է ներառի նաեւ էներգակիրներին՝ գազին եւ նավթին վերաբերող պատժամիջոցներ՛՛:

 

  • Կիսվել: