երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին․ Դաղստանում ձերբակալել է չորս զինյալ

Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին․ Դաղստանում ձերբակալել է չորս զինյալ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստանում ձերբակալել է չորս զինյալի, որոնք ֆինանսավորել են և զինել մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներին:

«Հաստատվել է, որ ձերբակալված գրոհայիններն ուղղակիորեն մասնակցել են 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին», - հարցաքննության ժամանակ ասել է զինյալներից մեկը:

Նշվում է, որ Crocus-ի վրա հարձակված ահաբեկիչների զենքերը բերվել էին Մախաչկալայից։

Հարցաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Դաղստանում ձերբակալված չորս զինյալներ պայթյուն էին ծրագրում Կասպիյսկում:

  • Կիսվել: