հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, նա օրինակելի առաջնորդ է, համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին. Վրաստանի նախագահ

Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, նա օրինակելի առաջնորդ է, համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է սոցցանցում, փոխանցում է 1tv.ge-ն:

Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։

«Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։

Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ Համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- Twitter-ի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

  • Կիսվել: